Ավարտվեց հրաշալի մի պատմություն ևս հայոց խելահեղ գեղեցիկ երկնքի տակ՝ Հայաստան եկավ ու գնաց Հռոմի պապը՝ երեք օր, երբ մենք մենք էինք ու մենք չէինք: Չափազանց մեծ, անդիմադրելի մեծ է գայթակղությունը մեջբերումներ անել պոնտիֆիկոսի ելույթներից, որոնցից լույս ու հանդարտություն, սեր ու հպարտություն էին կաթում:
2016 թվականի հունիսի 22, ամենատարբեր պատճառներով ու հիմքերով բարոյազանցության ճիրաններում հեծող ժամանակակից Հայաստան... Այս անգամ խոսենք իշխանության և գործող բոլոր քաղաքական ուժերի բարոյազանցության մասին։
Գերմանական Բունդեսթագը Հայոց ցեղասպանությունից 101 տարի անց, գրեթե միաձայն, ճանաչեց հայերի ցեղասպանությունը և իր մեղսակցությունը հայերի հանդեպ իրագործված ցեղասպանության մեջ: Ինչո՞ւ այսօր և ինչո՞ւ այսքան միակամ:
«Դրական է, որ Վիեննայի հանդիպումից մեկ ամիս անց ռուսական կողմի նախաձեռնությամբ Սանկտ Պետերբուրգում կայացավ նախագահների հերթական հանդիպումը: Մենք դա դրական ենք գնահատում: ԱԳՆ արտահայտեց Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը և այդ դիրքորոշումը, բնականաբար, բաց է հասարակության համար»՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Հունիսի 29-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոն կքննարկեն Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման գործընթացը՝ հաղորդում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ինչի՞ց սկսել: Այս քվեարկությունը փոխեց ամեն ինչ: Մի հարվածով ոչնչացվեց այն տնտեսական ու արտաքին քաղաքականությունը, որ մշակվում ու կենսագործվում էր համարյա կես դար:
Նրանց մենք չենք հասկանում, չենք գնահատում նրանց երկրափրկիչ ջանքերը, ավելին՝ հենց նրանց ենք համարում երկիրը ճարակած համաճարակի հարուցիչը։ Այսպես է, թե ոչ, դժվար է ասել, բայց պետք է ասել, չէ՞ որ խոսքը գերադասելի է լռությունից։
Այսօր Հայաստան եկավ Հռոմի պապը, նրա այցը մի քանի օրով հետին պլան է մղում երեկվա, այսօրվա ու վաղվա մյուս իրադարձությունները: Պոնտիֆիկոսը եկավ իբրև ուխտագնաց, ինչպես Նոյը, որ ջրհեղեղից հետո մի քանի աղավնի ուղարկեց, մինչև մեկը վերադարձավ ձիթենու մատղաշ տերևով:
ՈՒ քանի որ մեծ տիեզերքում չկա մի բան, որ դուրս լինի Աստծո կամքից, պապն առաջին քրիստոնեական երկիր է գալիս Աստծո կամքով ու հավուր պատշաճի պատրաստվածությամբ: Այցից առաջ Հայաստանին ու հային հղված պապի խոսքի մեջ էլ առավելաբար Աստծո ներկայությունն էր առաջնագծված, զի Խոսքն ի սկզբանե է ու Մարմին է առել` ընդհանրական ոգու մեջ պահելու ամենն ու ամենքին:
Մեր ներկա վիճակն ու անկախություն կոչեցյալ ժամանակահատվածում մեր քաղաքականությունը կարող է կարճ ձևով բնութագրվել որպես ամնեղսունակ ու շուստրի քայլերով, երբեմն էլ վազքով դեպի հերթական փոսը գնալու ընթացք։
Նման իրավիճակում մեր գիտակցությանը չի հասնում այն բանը, որ մեր ընթացքը ուրիշների գոյապայքարի հետևանք է՝ հիմնականում անկախ մեզնից...